Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Անկողնապարկ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Անկողնակալն ունի մուգ հիմնագույներ։ 4 նեղ ու լայն եզրագոտիներ կան յուրաքանչյուր կողին։ Նեղ եզրագոտիների մեջ պատկերված են երկրաչափական ոճավորված մանր զարդանախշեր։ Լայն եզրագոտու մեջ կան 4-ական շեղանկյունիներ /մեծ/ և 4-ական էլ փոքր՝ մեծերի մեջ։ Դրանց եզրերը կեռիկներ են՝ օձի գլուխ հիշեցնող։ Անկողնակալի եզրերն իրար են միանում, անկողնակալի բերանը փակում են վերջինիս եզրերին ամրացված պարանահյուս 4-ական օղակների միջով անցնող հյուսածո բարակ քուղերը։ Անկողնակալի հատակը առանց զարդանախշի է, կարպետագործ հորիզոնական անցնում են դեղնա-կարմրա-սևավուն երանգի շերտերը։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ,ԳանձակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920–ական թթ․Նյութը՝ բուրդ,բամբակ, այծի մազՉափս՝ 123*52*52Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6368/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–2875