Անոթ ծիսական (չարխափան)

Անոթ ծիսական (չարխափան)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Անոթ ծիսական (չարխափան)- անոթի կլորավուն հիմքով իրանը նստած է չորս ոտքերի վրա: Ոտքերը և նրանց միջև տեղադրված զանգերն ունեն միանման գնդաձև ելուստներ: Անոթի վզիկը և ոտքերը՝ իրանի հետ միացման տեղում ունեն շրջանաձև զարդանախշեր: Ունի կլոր, խիտ գծանախշերով, ակոսավոր շուրթով: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբ Նյութը՝  պղինձ Չափս՝  17 x 11 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-388