Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Անոթ ծիսական (չարխափան)- անոթի տափակ իրանը նստած է չորս ոտքերի վրա, որոնք ունեն ելուստներ: Գնդաձև զանգերն ունեն համանման ելուստներ և թեքված են դեպի դուրս: Անոթի վզիկի վրա՝ իրանի հետ միացման տեղում և վզիկի վերնահատվածում կան շրջանաձև զարդանախշեր: Ունի կլոր, դեպի դուրս բացված, գծանախշ ակոսավոր շուրթ: Անոթը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դարի վերջ-18-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձՉափս՝ 17 x 14 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-391