Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Ձեռքի զարդ
Տեսակ/ժանր՝
Ապարանջան
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է երկու կիսաշրջանաձև սալիկներից, որոնք մի կողմում միանում են ներդիր գամի օգնությամբ, իսկ մյուս կողմում, առջևի մասում փականն է: Սալիկներն իրենց վրա ունեն երկու լայն ակոսներ՝ պատված կապույտ արծնով: Առջևի մասում դրանց լայնությունը մեծանում է և հատվում է ուղղահայաց ակոսին: Փականի մասում, երկու կողմից ագուցարանի մեջ քարեր են: Քարերի ագուցարանների փոքրիկ ձողիկների միջոցով միանում են ուղղահայաց երկարավուն ձողին, որի վրա փականի ամրակն է: Մյուս սալիկի առջևի մասում ամրացված է փականի հենակը:
Վարպետ՝ Ռ. ՍարվազյանՆյութը՝ արծաթ, սինթետիկ շպինել,արծնՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986թ.Քաշ (գր)՝ 96,5Հայտնաբերման ժամանակը՝ 1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6940
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-776