Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ֆրանսիացի նկարիչ Ժորժ Ապպերի «Ձկնորսները» կտավը պատկերում է ծովափ, մռայլ օր: Աղոտ երևում է հորիզոնը: Ձկնորսները քաշում են ուռկանը: Առջևի պլանում լայնեզր գլխարկով տղամարդ է, ձեռքին ծխամորճ է: Քիչ հեռվում երևում է երկու կնոջ և մեկ տղամարդու կերպար, ավելի հեռվում՝ ևս երկու կնոջ կռացած կերպար: Հեռվում առագաստանավեր են: Ջրից դուրս են ցցված ժայռեր: Նկարը երկնագույնա-մոխրագույն երանգներով է: Ներքևի աջ անկյունում սև ներկով նկարչի ստորագրությունն է. «G.Appert»: Շրջանակը բագետ, կտավը քաշված է ենթաշրջանակի վրա: Պահպանումը՝ վատ, կտավը մեջտեղի մասում ծակված է: Ցուցադրվում է հյուրասենյակում: Նվեր Օլգա Թումանյանից: Ակտ N 134, 19/II-1968 թ.:
Լայնություն (սմ)՝ կտավը` 38, շրջանակը` 55Երկարություն (սմ)՝ կտավը` 50,5, շրջանակը` 68Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ անհայտՆյութը՝ կտավ, յուղաներկ, փայտ, բագետՆկարիչ՝ Ապպեր Ժ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
540
Բաժնեհաշվառանիշ՝
ՀԲ 533