Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ բամբակյա կլոր կտորի կենտրոնում կտրատովի տեխնիկայով արված է հավերժության խորհրդանիշը հիշեցնող շրջան, որին բոլորում են 5 պայտաձև զարդանախշեր՝ ամբողջանալով բացված թերթիկներով ծաղկի տեսքով: Շրջանակված է դարձյալ կտրատովի տեխնիկայով արված ալիքաձև երիզով:
Գործել է նվիրատուի սկեսուրի սկեսուրը՝ Մարի Կարապետյանը 1920-ական թթ. Ռումինիայում, ուր բնակվել էր Արևմտյան Հայաստանից գաղթելուց հետո: Այն իր հետ Երևան է բերել հարսը՝ Մարի Սարգսյանը (նվիրատուի սկեսուրը):
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՌումինիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Նյութը՝ ԲամբակՏրամագիծ (սմ)՝ 17 սմՆվիրատու՝ Հերմինե ՍարգսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17349