«Ասուրբանիպալ թագավորն իր երկանիվ ի վրա» հարթաքանդ...
«Ասուրբանիպալ թագավորն իր երկանիվ ի վրա» հարթաքանդակ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Բացիկ (փոստային)
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Արքան ամպհովանու ներքո, երկանիվ մարտակառքի վրա: Կառքը վարում է երկարամորուս մեկը: Ասուրբանիպալ արքան սև մորուքով է, գլխին հսկայական գլխանոց: Մարտակառքը շրջապատում են հետիոտն ռազմիկներ: Հարթաքանդակի վերին, երկրորդ շերտում (քանդակն եռաշերտ է. առաջինում՝ արքան է) նույնպես զինվորներ են, որոնց հետ քայլում է մեկ երեխա: Երրորդ շերտը՝ մարտակառքի անիվի մի մասն ու ռազմիկների առանց ոտնամանի ոտքերն են երևում՝ կոճերից քիչ վեր:
Լուվրի Հին Ասիայի արվեստի
հավաքածուից է:
Դարձերեսին՝ ՉՏԹ կնիքն է,
տպագրված է ցուցադրության
վայրն ու անվանումը /ֆրանսերեն/:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1918 228
Հիմնական հաշվառանիշ՝
ԱԻ ՀՖ4738