«Ավանգարդ»-62 /10286/., «Եղիշե Չարենց եւ Հանրի Բար...
«Ավանգարդ»-62 /10286/., «Եղիշե Չարենց եւ Հանրի Բարբյուս», էջ` 3-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մ. Մելքոնյանն իր հոդվածում անդրադարձել է Ե. Չարենցի
«Դանթեական առասպել» պոեմին եւ Հանրի Բարբյուսի /1873-1935/
«Կրակ» վեպին: Միմյանցից անկախ երկու մեծ ստեղծագործողները ունենալով ազգային բոլորովին տարբեր խնդիրներ եւ
ճակատագրեր, գրեթե նույն կերպ դատապարտեցին եղեռնը, պատերազմը, այդ նախճիրը:
Հ. Բարբյուսն իր «Կրակը» վեպը ձոնել է Կրուի մոտ եւ 119 բարձունքում զոհվածներին: Ե. Չարենցի «Դանթեական առասպելը» /1916թ. Թիֆլիս/ պոեմը ձոնել է 1915թ. դեկտեմբերի 25-ին նահատակված Սուլդուզի դաշտում ընկած իր երեք զինվոր ընկերներին: Եվ «Կրակ» /1916/ վեպը եւ Չարենցի պոեմը պատերազմի մասին
վավերագրական երկեր են` իրենց կոնկրետ բովանդակությամբ եւ հեղինակային բանաձեւումներով` ենթավերնագրերում` Հ. Բ-ի վեպի ենթավերնագիրը բանաձեւել է
«Դասակի օրագիրը» Ե. Չ. վերնագրի տակ նշել է` «Հիշողություններ պատերազմի դաշտից»: Երկու
գործերի նկարագրություններն աչքի են ընկնում ճշգրտությամբ, ռեալիստական երկեր են:
Վիպասանը պատերազմը դժոխք է համարում....Պոեմը հումանիզմի բողոք է հակահումանիզմի դեմ: Պարզապես հիանալ է պետք երկու ժողովուրդների ականավոր
գրողների` ժամանակաշրջանն այդպես ճշմարիտ ընկալելու , պատկերելու համար, չնայած նրանց տարիքային մեծ տարբերություններին` 18 եւ 43, եւ կենսափորձի մեծ տարբերություններին:
Ինչպես երբեք այժմեական են Ե. Չ. «Դանթեական առասպել» պոեմի եւ Հ. Բարբյուսի «Կրակ» վեպի հարցադրումները:,- ավարտում է իր միտքը հոդվածագիրը:
Առաջին էջի վերին եզրի մոտ
ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4261
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6508