Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Աղթամարի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից, որի վրա ուղղանկյունաձև կտրվածքներով մի գեղեցիկ խորան է: Դր ճակատին մեծ, ութթերթ վարդյակ է, որի աջ և ձախ կողմերում բաղեղազարդ երկշարք սյունակներ են: Խորանի ճակատին երկու հզոր արծիվներ են, իսկ նրանց կենտրոնում կենաց ծառ է պատկերված: Խորանի բաց մնացած ուղղանկյունաձև մասում բաղեղազարդ նախշ է: Խորանից ցած գրված է՝ ‹‹Ի սկզբանէ էր բանն...››: ‹‹Ի›› տառը գրված է մարդակերպ զարդանախշով, իսկ մնացածները՝ թռչնազարդ: Հաջորդ տողերը գրված են գեղեցիկ ձեռագրով: Լուսանկարի աջ կողմում մարդկային պատկերներով և բուսանախշերով լուսանցազարդ է՝ ծայրին խաչ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/27
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274