Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ավետիք Իսահակյանը Պլեխանովի փող. իր առանձնատան այգում, հայ ճարտարապետների կողմից նրա ծննդյան 80 - ամյակին նվեր տված տուֆե նստարանին նստած, 3/4 թեքությամբ, երևում է մինչև գոտկատեղը, երկու ձեռքերը երկու ոտքերին դրած, հայացքը վար թողած: Մազերը հետ սանրած, նոսր, բեղերն ու մորուքը՝ ալեխառն: Հագին գծավոր կտորից կարված կոստյում, տակից օձիքը բաց, թանձր կտորից կարված բաց գույնի վերնաշապիկ, պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ»-ի շքանշան: Երևում են նստարանի գեղեցիկ օրլամենտներն ու վարդյակը: Թիկունքում՝ այգու ծառերն ու թփերն են: Լուսանկարը՝ սև-սպիտակ:
Հեղինակ՝ Իդա ՔարՆյութը՝ Լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 29Երկարություն (սմ)՝ 24Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 21 հուլիսի, 1957թ.Նվիրատու՝ Իսահակյանների ընտանիքՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 81
Բաժնեհաշվառանիշ՝
ՖՖ 71