Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում պատկերված է Ավ.Իսահակյանի դիմանկարը՝ ձեռքերն իրար ագուցված, ծնոտն ու բերանը ծածկած դիրքով: Գծանկարն արված է սարյանական ոճով, կարճ, հուժկու շտրիխներով կերտված են դիմագծերի բնորոշ ուրվագծերն ու Իսահակյանի հանդերձավորումը: Հետին պլանում պատկերված են լեռներ՝ լանջերին ծառերով, բուսականությամբ և ուղտերի քարավան, որ բնութագրում է Ավ.Իսահակյանի և Մ.Սարյանի ստեղծագործական ոգին: Դիմանկարը ապակեպատ է, շրջանակը մուգ կարմրավուն փայտից:
Ունի գեղարվեստական նշանակություն:
Հեղինակ՝ Մարտիրոս Սարյան /1880-1972/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930թ.Նյութը՝ ստվարաթուղթ, ածուխՉափս՝ 24x19,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 892