Ատոմային էներգիա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն:Շապիկի վերևում սև եզրագծով, հատված անկյուններով 3x30 չափի ուղղանկյունաձև շրջանակի մեջ սև գլխատառերով գրված է մատենաշարի անվանումը, որից ներքև՝ աջ և ձախ անկյուններում գրքեր են դրված: Շապիկի մնացած մակերեսին 10x13 սմչափի կապտավուն ֆոնով ուղղանկյուն նկար է՝ մի քանի թեմատիկ պատկերներով՝ հրթիռ, էլեկտրասյուն, գործարանի համայնապատկերներ, կենտրոնում՝ մի դրվագ ատոմակայանի աշխատանքային պրոցեսից: Վերևում սպիտակ գլխատառերով հեղինակի անունն ու գրքի անվանումն է գրված: Կողը համր է: Անվանաթերթին գրքի տվյալներն են: Տեքստն ուղեկցվում է ընդմիջող աղյուսակներով, 58-59 էջերի միջև 2 ներդիր նկար է, 94 և 95 էջերի միջևներդիր քիմիական տարերի աղյուսակն է: Հեղինակ՝  Վ.Ա. Լեշկովցև Էջ՝  96 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  19,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3373