Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Արկածք Տելեմաքայ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Վիպասանեալ ի Ֆենելոնէ արքեպիսկոպոսէ Գաղղիացւոյ եւ թարգմանեալ ի ձեռն Եդուարդայ արքեպիսկոպոսի Հիւրմիւզեան ի Մխիթարեան ուխտէ. - Ի Վենետիկ, 1850, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են դարչնագույն-սև նախշերով ողորկ թղթով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները սպիտակ բարակ թղթից են: Առաջին ֆորզացի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ հեղինակի պատկերով, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը կազմված է 24 գրքերից՝ երկու էջագրությամբ: Գրքում կան նկարներ՝ առանձին ստվար թերթերի վրա: Կազմերեսների եզրերը մասամբ մաշված են, կազմերեսները, կռնակը և թերթերը՝ խունացած:
Հեղինակ՝ Ֆենելոն, ՖրանցիսկոսԹարգմանիչ՝ Հյուրմյուզյան Է.Էջ՝ գիրք 1-12` 358; գիրք 13-24` 347Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1850Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 19,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/713