Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է արևելյան նվագարանների արհեստանոց: Առաջին պլանում աջից նստած է երիտասարդ ենթավարպետը, որը ուրագով թառի ‹‹չանաղն›› է տաշում: Ձախից նստած է արդեն հասուն վարպետը՝ ձեռքին երկար ձող բռնած: Պարզ երևում է արհեստանոցի ներսը, փայտաշեն թախտեր են, ներքևում թափված են փայտեր, մեխեր, ուրագ, վարպետի ու ենթավարպետի կոշիկները, իսկ վերևում կախված են նրանց պատրաստած կամ կիսապատրաստած նվագարանները ՝ թառեր, փոքրիկ սազ-չունգուրներ /սադափանախշ կոթերով/, նաղարա, դափեր ու քյամանչայի գլուխներ: Երկրորդ հարկում նկատելի է մի լուսամուտ:
Հեղինակ՝ ԵրմակովՆյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 17.1Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XXդ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 22,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2014/18
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-20