Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Սեղանի սպասք
Տեսակ/ժանր՝
Ափսե
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Խոշոր պլանով, ամբողջ դաշտով, պատկերված է կոմպոզիցիա երկու նստած ֆիգուրներից, պայմանականորեն սպիտակ, երկնագույն ֆոնի վրա: Դեղնականաչ գույնի խոտի վրա բարակ, մանր սաղարթով, սուր շագանակագույն ճյուղերով ծառերի միջև պատկերված են երկու նստած ֆիգուր: Ձախից երիտասարդ տղամարդ է՝ բարդ շրջադարձով դարչնագույն, դեղին, օքրայագույն կարճ տաբատով սպիտակ կիսագուլպաների վրայից, ցածր կոշիկներով, մանուշակագույն, վարդագույն, բաց մանուշակագույն կոմզոլով սպիտակ ,,, ով օձիքով, մանժետով, ձախ ուսի մոտ պահում է ծաղիկ և կողքին դրել է կոր գավազան, և դեզնականաչավուն լայնեզր գլխարկով, մազերը կարճ շագանակագույն, բաց մանուշակագույն վարգագույն այտերով դեմքով և կողքից նստած երիտասարդ կնոջ լայն վառ երկնագույն շրջազգեստով, կարմիր, շագանակագույն ներքնազգեստ կորսետով և բարակ, սպիտակ շապիկով, բարձր հավաքած վարսահարդարմամբ, շագանակագույն երանգի: Կնոջը ձախ արմունկով հենվել է ծաղիկներով լի զամբյուղի բռնակին, իսկ աջով պահում է նմանատիպ ծաղիկներ: Նրա ոտքերի մոտ դրված են երեք գլաքար տարբեր չափսերի, դեղնականաչավուն, շագանակագույն երանգի:
Արտադրողի անվանումը՝ Կուզնեցովների գործարանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Ռուսաստան, ԴուլյովոՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1850-1899Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-353