Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Ափսե
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի օղակաձև ցածր նստուկ, հարթ հատակ, ցածր իրան, որն աստիճանաբար դուրս փռվելով վերածվում է շրթի: Հատակին և շրթեզրին ունի համակենտրոն շրջագծեր: Դրսից՝ հատակին ունի եռանկյունաձև կախիկ: Նստուկին ունի աշխատանքային գործընթացից մնացած հետքեր: Շրթին՝ շրջագծից ներքև հայատառ արձանագրություն է՝ «ՏԷՐ ՕՀԱՆԵՍԻ ՈՐԴԻ ՏԷՐ ԿԻՐԱԿՈՍ»:
Տրամագիծ (սմ)՝ 28Բարձրություն (սմ)՝ 3Նյութը՝ պղինձ, անագՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արևմտյան ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՆվիրատու՝ Փոլ ՇահինյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8546
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-3-820