Ափսե

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ափսե՝ հարթ եզրով, ճապոնական ոճի նկարազարդումով: Եզրակողին չորս կիսակլորավուն շրջանակների մեջ բարակ,տերևաշատ ցողուններով երկուական ծաղիկներ, ազատ դաշտերում ցանցաձև ֆոնին՝ պատկերված ճյուղեր՝ ծաղիկներով: Կենտրոնում՝ ձախից, ցանկապատի ետևում և կողքից կարճ ու երկար բծերով, ծաղկածածկ ծառեր և թփեր: Աջից՝ ներքևում,ծաղկաթուփ և ծառ: Աջից՝ վերևում, եզրակողից իջնող բացված հովհար: Ենթաջնարակյա կապույտ տպագիր նկարազարդում: Տրամագիծ (սմ)՝  22,4 Բարձրություն (սմ)՝  2 Նյութը՝  Հախճապակի, ջնարակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ֆրանսիա Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1445