Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ըստ հոդվածագրի, այս պոեմի ժանրը ներկայացած է իբրեւ
«ինտերմեդիա», ըստ էության ողբերգություն: Դա անատի, սրտի, մտքի, զգացմունքի տեր ահատի ողբերգությունն է` 20-րդ դարի բնորոշ գծերից տոտալիտարիզմը այդ դարի անբաժանելի մասն է: Պոեմում կա երեք գլխավոր հերոս` Թատրոնի տնօրենը, Հերոսը եւ մի հավաքական հերոս` դահլիճը: Տնօրենն իր հիմնական գծերով հիշեցնում է Ստալինին, Հերոսը ար.տաքին որոշ նշաներով նման է Տրոցկուն, որը խորապես հակառակ է Տնօրենի եւ նրա կողմնակիցների ասածին: Դահլիճը ժամանակակից ամբոխի դասական պատկեր: Հլու-հնազանդ տնօրենի կողքին
դահլիճը մերժում է եւ Հերոսին, եւ նրա պաշտպանին եւ նրանց ովքեր փոքր-ինչ կասկածում են Տնօրենի խոսքի ճշմարտության վրա: Հարազատ պատկերը Ստալնի բռնապետության տարիների: Մեր աչքի առջեւ Հերոսը խեղճանում է, փոքրանում, բայց ունի իր մեծ ճշմարտությունը: Հերոսը պարտվում է, բայց դա ժամանակի մեծագույն ողբերգությունից մեկն է: Չարենցը զարմանալի խորաթափանցությամբ զգացել է, թե ինչ է կատարվում երկրում, հասարակության մեջ, որ հասարակությունը չէր ընդունում մարդկային անհատականությունը: Հերոսը մերժվում է, դառնում ծաղրուծանակի առակա...:
Հեղինակ՝ Ազատ ԵղիազարյանԷջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1990, դեկտեմբեր 7Չափս՝ 59,7x42սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6872