Բանալի հորիզոնական օգտագործման

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բանալու լեզվակը քառանկյունաձև է, վերևի հատվածը՝ կորացող: Լեզվակի մակերեսի վերնամասը խաչաձև է, որից ներքև՝ քառանկյունաձև կտրվածք, լեզվակի ստորին մասում՝ երկու զուգահեռ ձողեր՝ դեպի դուրս ճկվող ելուստներով: Իրանը քառանկյունաձև է, բռնակը՝ կլորավուն, տափակ: Բանալին նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  16,3 x 3,6 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-950