Բանալի հորիզոնական օգտագործման

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բանալու լեզվակը քառանկյունաձև է, վերևի հատվածը՝ օվալավուն: Լեզվակի մակերեսը ունի նույն կտրվածքը, ներքևի հատվածում երկու զուգահեռ ձողեր են: Իրանը գլանաձև է, բռնակը՝ կլոր, տափակ, կենտրոնում 0,6 սմ տրամագծով կլոր անցք: Բանալին նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  27 x 4,7 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-953