Բանալի հորիզոնական օգտագործման

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բանալու լեզվակի ներքևի հատվածը քառանկյունաձև է, մի կողմից ունի բացվածք, վերևի հատվածը՝ կլորավուն: Լեզվակի մակերեսն ունի բարդ կառուցվածք: Վերին մասն անկանոն խաչաձև է, որից ներքև՝ հորիզոնական գծեր, ներքևի հատվածում՝ երկու զուգահեռ գծեր, որոնք կենտրոնից և ներքևից հատվում են ուղիղներով: Իրանը քառանկյունանիստ է, բռնակը՝ օվալաձև, տափակ: Բանալին նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ Չափս՝  18.8 x 5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-947