Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Բանաստեղծութիւններ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հովհ. Թումանեան. Բանաստեղծութիւններ. - Թիֆլիս, /1903/, արագատիպ Մն. Մարտիրոսեանցի: Գիրքն ունի շքեղ ձևավորում: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսների՝ կռնակին հարող հատվածները և անկյունները մուգ բալագույն կաշվից են, եզերված են մանր ոսկեգույն նախշերով; կազմերեսների հիմնական հատվածները կապտավուն-դարչնագույն ալիքաձև նախշերով ու մատնեքավոր մակերեսով մաշկալաթից են: Կռնակը նույնպես մուգ բալագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը: Թերթերի եզրերը պատված են մուգ բալագույն ներկաշերտով: Ֆորզացները ոսկեգույն մանր նախշերով սոսնձալաթից են: Գիրքն ունի Հովհ. Թումանյանի պատկերով ճակատանկար, որի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը սև թանաքով՝ «Յ. Թումանեան»: Սրան հաջորդող անվանաթերթի ներքևի մասում և վերջին էջ 304-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները և կռնակը մասամբ մաշված են:
Հեղինակ՝ Թումանյան Հովհ.Էջ՝ 304, դիմանկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշի, մաշկալաթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ /1903/Լայնություն (սմ)՝ 14,5Երկարություն (սմ)՝ 22Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/351-3