Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Անկողնային պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բարձի երես
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բարձի երեսը քառակուսի է՝ 4 անկյուններում ձգված: Բարձի երեսը կարված է կարմիր գույնի մետաքսյա կտորով, իսկ հակառակ կողմը կարված է զոլավոր բամբակյա կտորով: Բարձի երեսի անկյունագծով, կանվայի վրա խաչկար տեխնիկայով արված ասեղնագործություն է կարված: Ասեղնագործ կենտրոնական նախշը 6 անկյուն ձգված շրջանակ է՝ ներսում ոճավորված բուսական զարդանախշով: Զարդանախշը լրացված է 8-ձև և քառակուսի նախշերով: Ասեղնագործությունը կատարված է սպիտակ, կարմիր, կանաչ, սև գույնի բրդյա թելերով:
Լայնություն (սմ)՝ 49Երկարություն (սմ)՝ 49Նյութը՝ մետաքս, բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿարսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19–րդ դարի 30–40–ական թթ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3022/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–1398