Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Անկողնային պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բարձի երես
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բարձի երեսը կազմված է մուգ կարմիր գույնի թավշյա կտորից: Իսկ 2 գլուխները կարված են կարմիր գույնի մետաքսյա կտորով: Թավշյա մասի կենտրոնով 24 սմ լայնությամբ կանվայի վրա խաչկար տեխնիկայով արված ասեղնագործություն է կարված: Ասեղնագործ կենտրոնական նախշը 6 անկյուն շրջանակ է՝ ներսում ոճավորված բուսական զարդանախշով: Զարդանախշը լրացված է 8-ձև և քառակուսի նախշերով: Ասեղնագործությունը կատարված է սպիտակ, կարմիր, կանաչ, սև գույնի բրդյա թելերով: Բարձի երեսի մի գլուխը ունի մետաքսյա ծոպավոր կապիչ:
Լայնություն (սմ)՝ 46Երկարություն (սմ)՝ 98Նյութը՝ թավիշ, բուրդ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿարսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19–րդ դարի 30–40–ական թթ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3022/1բ
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–1398