Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Անկողնային պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բարձի երես
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է բամբակյա ճերմակ ,քառակուսաձև կտորից, եզրերին մեկ շարք ասեղնագործված է ժանյակ: Հանդիպակաց անկյունների ուղղությամբ ,կենտրոնին մոտ մետաքսյա ճերմակ թելով, ուռուցիկ, լիցք տեխնիկայով ասեղնագործված են երկու հատ երկարավուն, կլոր ցողուններ, որոնք հարդարված են սրածայր, կոր տերևներով: Ցողունների կենտրոնում խոշոր քառակուսաձև պատկեր է, որը թելքաշ արված և ասեղնագործված ցանց է: Սրանց շուրջը կտրտովի տեխնիկայով ասեղնագործված են կլոր և օվալաձև անցքեր:Ցողուններից մեկի վրա կան եռաթերթ թելքաշ, ցանցկեն ծաղիկներ: Մեջտեղով անցնում է տասը զույգ մերակ, որոնց միջով անցնում է կապույտ մետաքսյա ժապավեն:
Լայնություն (սմ)՝ 53Երկարություն (սմ)՝ 54.5Նյութը՝ բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱյնթափՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարՆվիրատու՝ Երանուհի Գեթինգ-ՀայդոստյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/79
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085