Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Հորինվածքի կենտրոնում` նիհար տղամարդու դիմահայաց պատկեր` մինչև գոտկատեղը հատվածով: Լայնեզր գլխարկով, երկար արծվաքթով, փարթամ, երկար բեղերով, կնճռոտված դեմքով և երկար պարանոցով: Հագին` գծավոր սվիտեր և բաճկոն: Աջից` ցախավել, վրան թռչուն, կողքին` թեք խաչքար, այնուհետև փոքր չափսի հազիվ նշմարվող կինտոյի ֆիգուր: Ձախից` մեծ տանձ, նրա առջևում` ստորին հորիզոնական հատվածում, շախմատային տախտակ հիշեցնող հարթություն: Հորինվածքի` կարմիր և սև գունավորումներով:
Հեղինակ՝ Յուրի Արամի Բաղդասարյան (1952)Նյութը՝ լինոգրաֆիաՉափս՝ 44x32,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-341/35