Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է գեղադեմ, սլացիկ երիտասարդ հայուհի՝ ավանդական գունագեղ հագուստով: Գլխին կրում է արծաթյա թասակ, որի ամբողջական պատկերը ներկայացված է հենց դիմանկարի կողքին, ավելի մեծ չափերով: Քունքամասերում երևում են արծաթյա քունքակախիկների նմանօրինակները: Պարմանուհին հագել է դեղնա-կանաչավուն նրբերանգների գծանախշերով զարդարուն երկարափեշ վերնազգեստ՝ թեզանիքները ետ ծալած: Զգեստի վերնամասը հարդարված է եռանկյունաձև կրծքազարդերով: Գոտկամասում երևում է իրանի շուրջը մի քանի անգամ փաթաթած գոտին՝ դեղնա-շագանակագույն նրբերանգի, որը տեղ-տեղ ընդմիջված է կապույտ գծաշերտով:Արծաթյա թասակը շրջանաձև է, կենտրոնական մասը՝ շրջաններով և եռանկյունաձև զարդանախշերով գեղազարդված: Ճակատամասին հարող հատվածը հարդարված է կախիկների կիտ շարանով:
Նկարիչ՝ Վ. ՍուրենյանցՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԷջմիածինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1915թ.Նյութը՝ ստվարաթուղթ, գուաշԼայնություն (սմ)՝ 26Բարձրություն (սմ)՝ 36Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6802/5
Բաժնեհաշվառանիշ՝
Կ-14