Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Բլուլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկար, բաց, ուղղաձիգ փող, որը փչանցքի մասում ուռուցիկ-գմբեթաձև է: Դրանից ներքև՝ փողի հիմքի վրա, կա 2 ուռուցիկ եզրագոտի, որից ներքև՝ փողի երեսի մասում բացված է 8, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի ծայրի մասում՝ աջ և ձախ կողմերից բացվում են մեկական օժանդակ անցքեր՝ ձայնը կարգավորելու նպատակով: Նվագելիս բլուլը քիչ թեք են բռնում՝ բերանը նմանեցնելով սուլիչի, վերջինիս վրա կան 2 զույգ ուռուցիկ եզրագոտի, որոնց միջև բացված են օժանդակ անցքեր:
Հեղինակ՝ Գևորգ Զոհրապի ԱլոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Անիի շրջ., Ձիթհանքով գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1984թ.Նյութը՝ փայտԵրկարություն (սմ)՝ 60.5Տրամագիծ (սմ)՝ 2Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4730/6
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-121