Բլուլ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատկանում է սրինգների ընտանիքին, նվագվում է փոքր-ինչ թեք բռնած՝ ֆլեյտայի նման: Բաղկացած է 2 մասից, ունի մուգ կարմրավուն երկար փող: Բերանի մասը ձևավոր է՝ քիչ ուռուցիկ, հատած կոնի ձևով, որից ներքև 3 փայտե ուռուցիկ շրջագոտիներ են: Փողի ծայրի մասը ևս ձևավոր է՝ ուռուցիկ եզրագոտիներով, որոնց միջև փորագրված են 5 շրջանաձև երիզներ: Ծայրամասի առաջին շրջագոտու տակ՝ հետևի մասում, ունի մեկ ձայնավերարտադրման անցք: Փողի երեսի կողմում կա 6 ձայնավերարտադրման անցք, իսկ ետևի կողմում՝ 1: Փողը կազմված է 2 մասից, որոնք հագցվում են իրար մեջ: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  54 Տրամագիծ (սմ)՝  2.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2032/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-40