Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է միհարկանի, երկթեք տանիքով բնակելի տան մուտքը: Երևում է դուռը և երեք պատուհան՝ մեկը աջ, երկուսը՝ ձախ կողմում: Պատուհանները քարե գծազարդ շրջանակի մեջ են, երկփեղկ, վերևում անշարժ, վերևի կողմը թեք շրջանակով: Դուռը փայտից է, երկփեղկ, եռամաս. կենտրոնում բոլորավուն զարդանախշ է, չորս անկյունում՝ գնդաձև զարդեր, վերևում և ներքևում՝ կամարաձև կողմերով շրջանակի մեջ, ուղղանկյուն նախշ է: Դուռն ունի անշարժ շրջանակ, որի վրա շրջանաձև երկու զարդ կա: Դռան վերևում կա երկթեք տանիքով քառակողմ ծածկ՝ վրան մետաղյա զարդանախշեր: Ծածկը հենված է երկու ոտքի վրա: Դռան կողքին դրված է քարե նստարան, մայթի վրա հատած ծառերի բներ են:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982թ.Չափս՝ 9*5.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5592/13
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-272