Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Բուկլետ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Բուկլետը՝ Ուզբեկստանի Ալիշեր Նավոիի անվան օպերայի և բալետի ակադեմիական Մեծ թատրոնի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանն է: Բուկլետը բաղկացած է 3 բաժնից: 1.Բալետի մասին - Ա.Խաչատրյանը պատմում է բալետի ստեղծման մասին, բացահայտում է ստեղծագործության հիմնական գաղափարը: 2.Թատրոնի կողմից - Համառոտ պատմվում է կոմպոզիտորի, բալետի առաջին բեմադրությունների, պարտիտուրի և լիբրետտոյի, բեմադրիչ՝ Եվգ.Չանգայի մասին: 3.Ն.Վոլկովի լիբրետտոն: Զետեղված են թատրոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մ.Աշրաֆու, դիրիժոր Դ.Աբդուռախմանովայի, բալետմայստեր Ի.Յուսուպովի, նկարիչ՝ Ա.Միրզոյանի լուսանկարները: Կան հատվածներ բալետից: Ներկայացումը նվիրված է եղել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 50-ամյակին:
Նյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՏաշքենդՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1967թ.թերթ՝ 8Նվիրատու՝ Ա. ՄիրզոյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1428
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-751