Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/կրոնական
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գանեշան հնդկական դիցաբանությունում Շիվայի շքախումբը կազմող ստորին աստվածությունների տիրակալն է: Պատկերված է պատվանդանի վրա նստած դիրքով: Մի ոտքը առջևում ծալապատիկ է, մյուսը ծնկից ծալված և կախված ներքև: ՈՒնի չորս ձեռք, երկուսը բարձրացրել է վերև, երկու ձեռքում աղեղի նման բռնել է երկու միանման երկարավուն առարկա՝ կարծես ստեղծելով պսակ: Մյուս երկու ձեռքը բազուկներով հենել է ծնկներին: Աջ ձեռքի ափը ուղղահայաց դեպի դուրս բաց է, մյուսը՝ կիսափակ: Գլուխը փղի է, ճակատին՝ ապարոշ: Կնճիթը ծալվում է դեպի աջ:
Հեղինակ՝ Հայտնի չէՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ ՕճառաքարԼայնություն (սմ)՝ 11,6Երկարություն (սմ)՝ 7,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 10331