Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շապիկին Համայնապատկեր «Դեգեներատ արվեստ» ցուցահանդեսից, Մյունխեն, 1937: Շապիկի 4-րդ էջում Դավիթ Կարեյան «Ագիտացիա», Ս. Հովհաննիսյան «Հիացմունքի օբյեկտ բոլոր սադոմազոխիստների համար», «Ավերված» ցուցահանդեսի բացման օրը:
Կազմը սեվ ու սպիտակ գույների համադրությամբ է: Ըստ հուշագրի Չարենցն ասել է հուշագրին.«Էդ բոլորը հեչ, հիմի լսիր, թե ինչ եմ կարդալու քեզ` իմ ամենալավ ստիխները...»:
Եվ կարդացել է Աղասի Խանջյանին նվիրված իր սոնետները: Ամսագրում զետեղված են յոթ սոնետները` համապատասխանաբար` «Դոֆինը նայիրական»,«Դոֆինը իրական», «Մայրը», «Շրթունքները», «Լեգենդը», «Մահ լեգենդին», «Իմաստություն» խորագրերով, որոնք նախկինում հրատարակված սոնետների տարբերակներն են եվ պահվել են Գեվորգ Էմինի արխիվում:
Այժմ այդ արխիվը Գեվորգ Էմինի որդի Արտաշես Էմինը վաճառել է ԱՄՆ հարվարդի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ջեյմս Ռասելին:
Անվանաթերթի ներքեվում` ձախ անկյունի մոտ, ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ կավճապատ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 7048