Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գ.Հարյանի «Արժեքավոր գիրք» փոքր գրախոսությունը (էջ 81-82) Լ.Մկրտչյանի «Արմյանսկայա պոեզիա ի ռուսսկիե պոետի XIX-XXվ.: Վոպրոսի պերեվոդա ի լիտիրատուրնիի սվյազեյ: Իզդատելստվո «Այաստան», Երեւան, 1968գ.» մենագրությանն է վերաբերում: Գ.Հարյանը նշում է, որ հայ ժողովրդի հոգեւոր գանձերն աշխարհի մյուս ժողովրդներին ծանոթացնելու ուղղությամբ մենք թերացել ենք, մեր ներմուծածն ավելի շատ է, քան արտահանածը: Անհամեմատ շատ բան է արված հայ նոր գրականության դասական ներկայացուցիչների ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ: Որոշ թարգմանություններ, ըստ Գ.Հարյանի, հնամաշ զգեստի տպավորություն են, թողնում ասես խունացել են...: Սովետական շրջանի առաջնակարգ պոետներից շատերը, այդ թվում մեր ամենամեծ բանաստեղծ Ե.Չարենցը թարգմանված է շատ վատ, որի պոետական խոսքը զրկվել է ներքին ջերմությունից ու ներգործության ուժից: Այս բոլորը ցույց են տալիս թե, որքան կարեւոր նշանակություն ունի այն պրոբլեմը, որին նվիրել է իր մենագրությունը գրականագետ Լեւոն Մկրտչյանը, որտեղ գրում է.«Թարգմանությունը պետք է հնչի նույքան ազատ, նույքան ուժեղ, ինչպես բնագիրը: Գլխավորն այն է, որ տաղանդը հաղորդվի տաղանդով, ոչ թե տառը-տառով:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1321 496
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5459