Գդալ խոհանոցային

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալ խոհանոցային- տերևաձև, փոքր-ինչ գոգավոր գդալն ունի երկար, փոքր-ինչ ուռուցիկ մակերեսով ուղիղ պոչ, որի հիմքի և գլխիկի հատվածները դրոշմազարդ են՝ բուսական զարդանախշերով: Նման գդալները օգտագործվել են խոհանոցում՝ բրինձ լցնելու համար: Գդալը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Երկարություն (սմ)՝  26,1 սմ Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Լայնություն (սմ)՝  4,8 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-436