Գդալ համեմունքի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալ համեմունքի- ձվաձև, հարթ մակերեսով, գոգավոր գդալի եզրագիծը պոչի հատվածում ունի ելուստաձև կտրվածք: Պոչը ձկնաձև է, ներճկված և դրվագված թեփուկանման զարդանախշով: Սրացող մասում ուրվագծված է դիմապատկեր: Նման գդալներ օգտագործվել են համեմունքի համար և խոհանոցում՝ հեղուկով կերակուրի համար: Գդալը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  11,7 x 4,3 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1121