Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նկարում պատկերված է № 24 փողոցի վրա գտնվող Լուսաշխի տունը (նախկին գիմնազիայի շենքը): Շենքը հարթ տանիքով երկհարկանի կառույց է, ունի խիտ դասավորւթյամբ պատուհաններ, ձևավոր ճաղավանդակովներով պատշգամբներ: Պատուհաններն ունեն բարձրաքանդակով բարավորներ: Անկյունային հատվածում շքամուտքի դուռն է, իսկ դիմացը՝ կանգնած ֆիգուր: Հետին պլանում կրկին պատուհանների խիտ դասավորությամբ, եռահարկ, երկարավուն շենք է: Փողոցի տարբեր հատվածներում անցորդներ են պատկերված:
Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ:
Նկարիչ՝ Լևոն Ցոլակի ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Նյութը՝ ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկԼայնություն (սմ)՝ նկ.՝ 50, շրջ.՝ 68Բարձրություն (սմ)՝ նկ.՝ 38, շրջ.՝ 53Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4446/10
Բաժնեհաշվառանիշ՝
Կ-9