Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Հայկական միջնադարյան եկեղեցական կառույցի մի հատված է, կառուցված մանր մոխրագույն դեղին, օքրայագույն քարերից, փայտե ցածր դռան բացվածքի երկու կողքերից նեղ խորը որմնախորշեր են՝զարդարված կամարով և նեղ քարե ֆրիզով: Կառույցը ծածկված է բարձր թմբուկի վրա տեղադրված մոխրագույն վրանաձև ծածկով, զարդարված կամարաձև գոտիով, նոսր կամարաձև պատուհաններով: Ձախից՝ բարձր կցակառույցի վերևում, սյուների վրա ցածր վրանաձև զանգակատուն է: Ձախ կողմից բարակ ծառ է՝ մանր զմրուխտե կանաչ սաղարթով, աջից ցածր կանաչ, շագանակագույն ծաղկած թուփ է, որը թողնում է մոխրագույն, երկնագույն ստվերներ: Ձախից վերևում կապույտ երկինք է մոխրագույն, շագանակագույն ամպերով:
Հեղինակ՝ Տորոպով Սերգեյ Ալեքսանդրովիչ 1882-1964Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1951Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-181