Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բնանկարի ժանրի աշխատանք է: Հեղինակը մանուշակագույնի, դարչնագույնի միջոցով պատկերել է իրիկնամուտի պահը: Մայր մտնող արևի վերջին շողերը լուսավորել են ձախ մասում գտնվող տան պատը: Հաջողվել է լույսի, ստվերի, տաք ու սառի հարաբերությունը: Հեռանկարում երկնքին ձուլված թույլ եզրագծվում են մոխրագույն սարերը: Աջից ներքևում ռուսատառ գրություն՝ «Х. Есаян, 1943 г.»:
Հեղինակ՝ Եսայան Խաչատուր Հակոբի /1909-1977/Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1943 թ.Նյութը՝ Կտավ, յուղաներկՉափս՝ 110 x 133 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 751