Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Հագուստ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գիշերանոց, կարված բաց վարդագույն կտորից: Առաջամասը մինչև վերջ կտրվածքով է, վիզը և թևերը՝ խորը փորվածք: Կրծքի ու թիկունքի վերնամասի և թևի փորվածքի հատվածներնը՝ առանձին ասեղնագործված: Պատրաստվել է Էսթեր Սամուելյանի (ծնյալ՝ Ղազարյան) կողմից՝ դստեր՝ Ալիսի օժիտի համար: Էսթերը ծնվել է 1906 թ. Կեսարիայում, գաղթից հետո ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում շապիկը պահել է Ալիսի դուստրը՝ Անի Թոնպազյանը:
Երկարություն (սմ)՝ 124 սմՆյութը՝ ՄետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ Լիբանան, ԲեյրութՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թթ.Շրջագծի երկարություն (սմ)՝ Կրծքի շրջ.՝ 110 սմ, գոտկ. շրջ.՝ 90 սմՆվիրատու՝ Անի ԹոնպազյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17529