Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
«Հայաստան» հրատարակչություն: Զետեղված է Մ.Սարյանի ներածական հոդվածը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: Գրքում պատմվում է հայկական օպերային և բալետային ժանրերի ավանդույթների մասին 1868-1968թթ-ն ընկած ժամանակահատվածում: Խոսվում է նաև Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի, դրա մտահղացման մասին, բացահայտվում է ստեղծագործության կերպարային կառուցվածքը: Առանձնահատուկ նշանակություն է հատկացված բալետի երաժշտական-թեմատիկ նյութին: Տրվում է նաև «Սպարտակ», «Գայանե» և «Երջանկություն» բալետների համառոտ բովանդակությունները: Գիրքը հայերեն է:
Հեղինակ՝ Գ. ՏիգրանովՆյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1968թ.թերթ՝ 108Նվիրատու՝ Եվգենյա ՉիլինգարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1364
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-716