Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում: Գիրքը բաղկացած է 10 գլխից և եզրափակիչ մասից: Յոթերորդ գլխում հեղինակը մանրամասն վերլուծում է Ա.Խաչատրյանի «Գայանե» և «Սպարտակ» բալետները, որոնք իրենց մեջ մեծ ուժով արտացոլել են կոմպոզիտորի կարևորագույն և այդքան տարբեր ստեղծագործական ասպեկտները - քնարականությունը և էպոսը, հերոսականությունը և ողբերգությունը: Եզրափակիչ մասում ներկայացվում են «Գայանե» (Կ.Դերժավին, Բ.Պլետնյով) և «Սպարտակ» (Ն.Վոլկով) բալետների լիբրետոները:
Հեղինակ՝ Գեորգի ՏիգրանովՆյութը՝ Թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1975թ.թերթ՝ 126Նվիրատու՝ Եվգենյա ՉիլինգարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1363
Բաժնեհաշվառանիշ՝
ПЛ-715