Գլխաշոր

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխաշոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ մանուշակագույն, գորշավուն երանգավորումով, քառակուսի կտրվածքով մետաքսե գործվածք է, որի մակերեսը երկու կողմից զարդարված է բուսանախշերով: Դաշտը լցված է ծաղկանախշերով, որը շրջափակված է եղևնատերև և ծաղկանախշ լայն շրջագոտով, եզրավորված է միագույն հարթ մակերես ունեցող շերտով: Գլխաշորի շուրջը կան ծոպեր, որոնք երկու կողմից մուգ գույնի են, մյուս կողմից բաց գույնի: Լայնություն (սմ)՝  96 Երկարություն (սմ)՝  96 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լեհաստան Հայտնաբերման վայրը՝  Լենինական, Աբովյան 172 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  19.06.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4020/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2083