Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոգնոց
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կարմիր մահուդե կտորից: Ուղղանկյունաձև է՝ երեք եզրերը հարդարված են ոսկեթելի տրեզով և ոսկեթելից ասեղնագործ ոճավորված ծաղկանախշերի երկար շարաններով: Ստորին եզրի երկու անկյուններում ասեղնագործված են երկու ոճավորված նշաձև զարդապատկերներ՝ «Կ.Մ» անվանատառերով: Ունի գազարագույն մետաքսահյուս, երկրաչափական զարդանախշերով գոտի՝ ծայրերին բազմագույն թելերից փնջեր:
Լայնություն (սմ)՝ գոգնոց՝ 74, գոտի՝ 3Երկարություն (սմ)՝ գոգնոց՝ 103, գոտի՝ 74Նյութը՝ բուրդ, ոսկեթել, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ գ. Ծուղրուտ, ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6818/4
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3021/4