Գոտի քանդված

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի՝ քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պահպանվել է 2 մասից կազմված լայն ճարմանդն ու ռուսական, արծաթյա 1 ռուբլիանոց 9 դրամներ (19 դ.վ.)։ Ճարմանդի մասերից մեկին կից կա շրջանաձև մի հավելված, որին ամրացված է միացման կեռիկը, իսկ վրան՝ գմբեթաձև, սրածայր մի ելուստ։ Ճարմանդի և հավելվածի եզրագոտիները հատիկանախշեն։ Ճարմանդն ունի հատիկանախշ 5 եզրագոտի։ Ելուստի շուրջը կա դրվագման տեխնիկայով ձևավորած քառաթև մի ծաղկանախշ։ Ճարմանդի ֆոնի վրա փորագրման միջոցով պատկերված են 6 թևանի մի ծաղիկ, իսկ շուրջը՝ փորագրման և սևադապատման միջոցով զանազան տիպի բուսանախշեր և երկրաչափական պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  399.7 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  685/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-94