Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև երկելուստ ճարմանդը և 52 զարդատախտակներ,որոնք 3 տիպի են:Զարդատախտակների մի մասը ունի երկկողմանի աղեղնաձև դեպի ներս կտրվածքը,մյուս մասը,դարձյալ երկկողմանի,բայց դեպի դուրս: Աղեղնաձև դեպի ներս կտրվածքով զարդատախտակների կենտրոնում կան մեկական գնդիկ ելուստներ: Աշխատանքը կատարված է կռմամբ,իսկ զարդանախշումը՝ փորագրմամբ և սևադապատմամբ:Պատկերված են ոճավորված բուսապատկերներ:Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը՝84 և պատրաստող վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը՝ЕБ:
Լայնություն (սմ)՝ 3.5Երկարություն (սմ)՝ 77Նյութը՝ արծաթ, կաշի, սևադՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4260/9
Բաժնեհաշվառանիշ՝
Թմ-561