Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են ուղղանկյուն,խորանատիպ կտրվածքներով հենքով թամբաձև ճարմանդը,աղեղնաձև դեպի ներս,իսկ մյուս կողմում դեպի դուրս կտրվածքներով 68 լայն և կարճ զարդատախտակներ,ինչպես նաև մեկ երկար և մեծ զարդատախտակ,որի վերջավորությունը հարմարեցված է ճարմանդին հագնելու համար:Ստորին եզրին գոտին ունի ժանյակ:Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով,իսկ զարդանախշումը ՝ փորագրման,սևադապատման և հատիկանախշման: Ոսկեջրված է:Պատկերված են ծաղկաձև նախշեր:
Լայնություն (սմ)՝ 2,5Երկարություն (սմ)՝ 89,5Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7006/2
Բաժնեհաշվառանիշ՝
Թմ-782