Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են թամբաձև ճարմանդը և 19 ուղղանկյուն զարդատախտակներ:Ճարմանդն ունի խորանատիպ կտրվածքներով հենք: Զարդատախտակները ուղղանկյուն են,երկարավուն,մի կողմում լայնության վրա ունեն ծաղկաձև ելուստ: Գոտին ստորին մասում ժանեկավոր է ,վերջին զարդատախտակից կախված է շղթա: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով,ապա փորագրման,սևադապատման միջոցով զարդանախշվել է : Կենտրոնում պատկերված են բուսական զարդանախշեր,շուրջը՝ երկրաչափական :Գոտին ամբողջությամբ ոսկեջրված է : Արծաթի հարգանիշը՝84, վարպետի անվանատառերը՝СБ:Վերջին զարդատախտակից կախված է շղթա,իսկ ճարմանդից սլաքաձև զարդատախտակ:
Լայնություն (սմ)՝ 3,2Երկարություն (սմ)՝ 89Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7005/2
Բաժնեհաշվառանիշ՝
Թմ-781