Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գոտին բաղկացած է 8 (ճարմանդի հետ միասին) զարդատախտակներից,որոնց շրջանակները հյուսված են արծաթե նուրբ թելերից, որի երկու կողմերից կան զույգ զուգահեռ արծաթյա թելեր,որոնց կենտրոնում ամրացված են արծաթյա հատիկներ:Զարդատախտակների չորս անկյուններում կան կոճակներ ,իսկ կենտրոնում՝ գմբեթաձև վարդյակ:Ճարմանդը բաղկացած է երկու միատեսակ զարդատախտակներից:Մեկի վերջավորությունը ,որի վրա ամրացված են միացման կեռիկները,կազմում է մի նոր էլիպսաձև զարդատախտակ:Ճարմանդի զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կան յոթական արծաթե կոճակներ:Զարդատախտակների վրա պատկերված են հյուսածո հատիկանախշ նշաձև զարդեր:Գոտին ամբողջությամբ ոսկեջուր է:
Նյութը՝ արծաթ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
212
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-36