Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտու մաս
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ներդիր ձողերի և օղակավոր շղթաների միջոցով իրար են միանում 4 երկուական և 2 կլոր զարդատախտակ: Ներդիր ձողերի միացումը ծածկված է կլոր, վերադիր 3 զարդատախտակով: Շղթաներով միացող կլոր զարդատախտակների կենտրոնում ձուլված է վեցթևանի աստղ: Բոլոր զարդատախտակները հարդարված են ուռուցիկ, գմբեթաձև ելուստներով և ագուցված գունավոր ապակիներով: Ողջ գոտին ոսկեզօծված է: Կատարված է ձուլման, ոսկեջրման, ագուցման տեխնիկայով: Ոճոավորված է բուսական պատկերներով:
Նյութը՝ արծաթ, ոսկեջուր, գունավոր ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2463/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-439